«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԻՄԱՍՏԱԶՐԿՎԱԾ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄՆԱԼԸ

ԻՄԱՍՏԱԶՐԿՎԱԾ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄՆԱԼԸ
14.06.2024 | 10:42
Վստահաբար փաստում ենք, որ երեկվա հանրահավաքին ոստիկանության կողմից լուսաձայնային հատուկ, ենթադրաբար «Զարյա-3» տեսակի միջոցները կիրառվել են խաղա՛ղ ցուցարարների նկատմամբ։ Դրանք գործածվել են առանց նախազգուշացման, առանց զանազանելու, որ ցուցարարների թվում էին կանայք, երեխաներ, տարեցներ։ Ընդ որում դրանք նետվում էին նույնիսկ ոստիկանական պատնեշից մեծ հեռավորության վրա գտնվող, պարզապես կանգնած մարդկանց ուղղությամբ։ Օբյեկտիվ քննության դեպքում սա ունենալու է քրեաիրավական լրջագույն հետևանքներ։
Մեզ խիստ մտահոգում են նաև երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած իրադարձությունները։ Ակնհայտ է, որ ՔՊ պատգամավորներն ամեն կերպ սադրում, նսեմացնում էին ընդդիմությանը, նրանց թվում նաև պատերազմ անցած, հաշմանդամություն ստացած վաստակաշատ զինվորականին։
ՔՊ-ականներին թվաքանակով էապես զիջող ընդդիմադիր պատգամավորները կարծես հոգեբանորեն ճնշված էին, չէին կարողանում համարժեքորեն հակադարձել։
Այս իրավիճակն ակամայից անդրադառնում է փողոցում գտնվող ցուցարարների վրա, նրանց մոտ ՔՊ-ականների անպատժելիության պատրանք ստեղծելով։
Ուժերի այս հարաբերակցությունում, մթնոլորտում պարզապես իմաստազրկվում է ԱԺ-ում ընդդիմության ներկայացվածությունը։ Ավելին՝ թուլացնում է պայքարի ոգին, մարդիկ չեն հասկանում, թե որո՞նք են խորհրդարանում մնալու իմաստը, նպատակը։
Հետևաբար անկախ նրանից՝ քաղաքական ճգնաժամի կհանգեցնի, թե ոչ, ճիշտ կլինի, որ ընդդիմադիր պատգամավորներն օր առաջ վայր դնեն մանդատները՝ այդ կերպ նաև ողջ աշխարհին ի ցույց դնելով «ժողովրդավարություն բաստիոն» ներկայացվող մեր երկրում տիրող իրական պատկերը։
Դիտվել է՝ 2272

Մեկնաբանություններ